Գլխավոր
ԳլխավորԳլխավորՄեր մասինՆորություններՍտանալ գիրքը

Ֆինանսատնտեսագիտական լրագրության աշխատարան

Մայա Շահումյան
08.06.23

    Կարևորելով Հայաստանում անկախ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ տնտեսական լրագրության զարգացումը` ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ հունիսի 3-4-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվեց աշխատարան տնտեսական, տնտեսագիտական ու ֆինանսական ոլորտների նյութերի հետ առնչվող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Economic Fundamentals Initiative (EFI) հիմնադրամի ներկայացուցիչներ Ռենդալ Կ. Ֆայլերը, Ջոզեֆ Պ. Կալհունը և Թաունի Հ. Ֆեռարինին տնտեսագիտական և ֆինանսական թեմաներ լուսաբանող 20 ԶԼՄ-ների լրագրողներին և խմբագիրներին ներկայացրին տնտեսագիտական հիմնադրույթների և սկզբունքների կիրառությունը լրագրության մեջ, տնտեսական տվյալների հետ կապված աշխատանքի առանձնահատկությունները, կիսվեցին այլ գործնական հմտություններով։

Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրին գների կայունության ապահովման ԿԲ մեխանիզմները, խոսեցին գնաճի մասին։ Քննարկվեցին նաև ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո հայաստանյան և տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր։ 

Վստահաբար նման քայլերը բարձրացնում են իրազեկվածության մակարդակը, համագործակցության ավելի արդյունավետ դաշտ են ստեղծում տնտեսագիտական ու ֆինանսատնտեսական ոլորտի ու լրագրողական համայնքի միջև: